Լիլիա Ամիրխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Արդարադատության նախարարության կողմից «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» նախագծով ենթադրվում է հանրայինի մեկ եթերաժամում հինգ րոպեանոց գովազդի թույլտվության տրամադրում:
Հանրային հետուստաընկերությունը հադես է եկել հայտարարությամբ՝ պնդելով, որ թեև չունի գովազդ տեղադրելու շահագրգռվածություն, բայց բյուջեից հատկացվող գումարը չի բավարարում:
Հիշեցնենք, որ Հանրայինի եթերից գովազդ հանելու որոշումից հետո (2013թ.) հեռուստաընկերության բյուջեն կրկնապատկվեց:
Ճաշակի հարց է, թե որքանով է ճիշտ հարկատուներիս հաշվին ֆինանսավորվող հեռուստաընկերության համար բացել նաև մասնավորի պատուհանը:
Բայց շատ հետաքրքիր է, թե ինչպե՞ս ստացվեց, որ «նոր Հայաստանում», որտեղ ակնկալվում էր, որ Հանրային հեռուստաընկերությունն ամբողջ ծավալով, կամ առնվազն ավելի շատ պիտի սպասարկեր հանրային շահը, տեղի ունեցավ հակառակը. թավշյա ու ամբողջական անցում պետական քարոզչամեքենայի գործառույթի իրականացման…
Եվ բյուջեից ստացվող գումարները հեռուստաընկերությանն այլևս սկսեցին չբավարարել»։