Աժ-ում ստեղծվեց ատելության խոսքի դեմ աշխատանքային խումբ։ Թվում է, թե սրանում տարօրինակ ոչինչ չկա, ավելին՝ պետք է միայն ողջունել։ Բայց դա միայն թվում է, իրականում փորձ է արվելու «ատելության խոսքին» ավելացնել նաև ֆեյք լուրերը և դրանց անվան տակ ճնշել ազատ խոսքը, իշխանությանը ոչ հաճո մամուլի հրապարակումները՝ ընդհուպ սահմանելով քրեական պատասխանատվություն։ Այս նախաձեռնությունը իրականում ողջունելի կլիներ, եթե ակնհայտ չլիներ հենց նույն ատելության խոսքի և ֆեյք լուրերի ամենժամյա դրսևորումները իշխանության կողմից՝ նույն Նիկոլ Փաշինյանի և իրեն պատկանող ՀԺ-ի, ֆեյքերի ՊՈԱԿ-ի, Արման Բաբաջանյանի կայքի և այլնի կողմից։ Տեսնելով այս ամենը՝ հարց է առաջանում․ ոչ սիրելի իշխանություններ և ձեր կամակատարներ, ո՞ւմ դեմ եք պայքարելու, ձե՞ր դեմ, չէ, չեմ հավատում ձեր հնչեցրածի և իրական նպատակի անկեղծությանը։ Նիկոլն ինքն իր դեմ չի պայքարի։
Իշխանությունն ունի ակնհայտ նպատակ՝ ամեն գնով լռեցնել ընդդիմադիր խոսքը, ինչը չի հաջողվելու։