Պատմական բացառիկ լուսանկար. 1919 թվականի ապրիլի 30-ին Երևանում տեղի ունեցած հանդիսավոր զորահանդեսը՝ ի պատիվ թուրք-թաթար հրոսակներից Կարսի և Նախիջևանի ազատագրմանը և Դաշնակիցների կողմից այդ երկու հայկական երկրամասերի ճանաչմանն իբրև ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետության անքակտելի մաս:

Ռազմական շքերթին ներկա է եղել բրիտանական Սևծովյան զորաբանակի հրամանատար զոր. Ջորջ Միլնը: Դիմացից սպիտակ ձիու վրա՝ Երևանի զինվորական պարետ Արշավիր Շահխաթունին է, իսկ ետևում հայոց հեծելազորի հեծյալներն են՝ Դաշնակից տերությունների դրոշներով: Շքերթը Աբովյան փողոցից իջնում է դեպի մայրաքաղաքի Կենտրոնական հրապարակ (ներկայիս Հանրապետության), աջ կողմում՝ նախկին արական գիմնազիայի, իսկ հիմա «Առնո Բաբաջանյան» համերգասրահի շենքն է:
Լուսանկարը՝ Գևորգ Նազարյանի Facebook-ի էջից

Ռուբեն Շուխյան