Հայաստանի Հանրապետության վարչապետ՝ պարոն Ն. Փաշինյանին ՀՀ քաղաքացի, ՀՀ ԶՈՒ պահեստազորի
մայոր՝ Ցոլակ Էդուարդի Խաչատրյանից.
ԲԱՑ ՆԱՄԱԿ
Սույն իմ բաց նամակը հասցեագրված է ՀՀ վարչապետ՝ պարոն Ն. Փաշինյանին, սակայն հաշվի առնելով վերջին ժամանակահատվածում տեղի ունեցած զարգացումները, մասնավորապես՝ իրեն Հիսուս Քրիստոս կամ հռոմի պապ հռչակող և նույնական մարմնավորում ունեցող անձի իհայտ գալու հանգամանքը, քանի որ համոզ-ված չեմ նրանում, որ սույն բաց նամակին ծանոթանալիս տեղում կլինի անձամբ ՀՀ վարչապետ՝ պարոն Ն. Փաշինյանը, ապա ելնելով դրանից պարզապես ստիպված եմ խնդրած լինել, թե իրեն Հիսուս Քրիստոս և թե հռոմի պապ հրչակած անձանց սույն բաց նամակը ստանալիս անպայման այն փոխանցել անձամբ ՀՀ վարչապետ՝ պարոն Ն. Փաշինյանին:
Այսպիսով.
Հարգելի պարոն Փաշինյան, թե անձամբ Դուք և թե Ձեր թիմակից բազմաթիվ անձիք (այլ կերպ ասած ով չի ալարում) իր ելույթներում մշտապես ընդգծում է ՀՀ ԶՈՒ-ի կարևորությունը, այն որ ՀՀ ԶՈՒ-ը հանդիսանում են Հայաստանի Հանրապետության՝ անվտանգության և տարածքային ամբողջության երաշխիքը, Դուք և Ձեր թիմակիցները ամեն քայլափոխին հայտարարում էք այն, որ Դուք իփր թե մտահոգված էք զինծառայողների սոցիալական խնդիրներով, մտահոգնած էք ՀՀ ԶՈՒ-ում օրինականության հաստատմամբ և պահպանմամբ և այլն:
Հարգելի պարոն Փաշինյան, լսելով անձամբ Ձեր և Ձեր թիմակիցների պաշտո-նական հայտարարությունները և համադրելով դրանք Ձեր կողմից փաստացի ձեռ-նարկված և ձեռնարկվող միջոցների հետ, կամա թե ակամա ստիպված եմ առձա-նագրել այն, որ Դուք, Ձեր նմանատիպ ամպագոռգոռ հայտարարություններով ստում էք ողջ հանրությանը (այլ կերպ ասած անորակ հեքյաթներ էք պատմում):
Հարգելի պարոն Փաշինյան, ի հիմնավորում իմ կողմից վերը նշված գնահատականի, հարկեմ համարում վերլուծել Ձեր կողմից ձեռնարկված միջոցները և ցուցաբերված իրական մտահոգությունը ուղղված՝ Հայաստանի Հանրապետության անվտանգության և տարածքային ամբողջության երաշխիք հանդիսացող կառույցի ներկայացուցիչների նկատմամբ, այլ կերպ ասած այն անձանց նկատմամբ հենց ում միջոցով է և իշնորհիվ ում է կյանքի կոչվում այդ՝ անվտանգության և տարածքային ամբողջության երաշխիքը, ովքեր որ յուրաքանչուր անգամ առնվազն մարտական հերթապահություն իրականացնելիս վտանգում են իրենց կյանքն և առողջությունը:
Այսպիսով, հարգելի պարոն Փաշինյան, որպիսի իմ գնահատականը լինի հնարավորինս օբյեկտիվ և պարունակի հստակություն (կոնկրետիկա), միաժամանակ բացառի Ձեր և Ձեր թիմակիցների կողմի խուսավորման (ժողովրդական լեզվով ասած կրուտիտ լինելու) հնարավորությունը ես անրադարձ կկատարեմ կոնկրետ սոցիալական հարցերին որոնք բավականին երկար ժամանակ է ինչ բարձրաձայնվում են անձամբ իմ կողմից և ոչ միայն իմ կողմից, ինչպես նաև կանրադարնամ Ձեր կողմից հանրայնորեն արված հայտարարություններին որոնք առնչվում են ՀՀ ԶՈՒ-ին:
Չտրամադրված ամենամյա արձակուրդների դիմաց տրամադրվելիք դրամական փոխհատուցման հարցը.
Հարգելի պարոն Փաշինյան, նշված հարցի առնչությամբ անձամբ ես անձամբ Ձեզ բազմաթիվ անգամ, գրավոր կերպով դիմումներ եմ ներկայացրել, որոնցում ներկայացրել եմ այնպիսի փաստարկներ որոնք անհերքելիորեն ապացուցում են իմ պնդումների արդարացի և օրինաչափ լինելու փաստը, հղում եմ կատարել նաև սկսած ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի, ՀՀ վարչական առաջին ու վերրաքննիչ դատարանների որոշումերին և վերջացրած ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումով, կապված նշված սույն հիմնահարցի հետ, որոնք ևս հիմնավորում են իմ պնդման (դիրքորոշման) իրավաչափությունը, սակայն մինչ օրս նշված հարցի առնչությամբ թե Ձեր և թե Ձեր թիմակիցների կողմից որևէ միջոցներ չեն ձեռնարկվել որպիսի վերականգնվեն բոլոր զինծառայողների ոտնահարված իրավունքները և վճարվեն հասանելիք փոխհատուցումները, նշեմ ավելին՝ որևէ միջոց չի ձեռնարկվել ներկայումս նույնատիպ իրավունքների ոտնահարման գործընթացը բացառելու ուղղությամբ և ներկայումս փաստացի գիտակցաբար շարունակվում է զինծառայողների նման իրավունքների և օրինական շահերի կոպիտ ոտնահարումը:
Զինծառայողներին հասանելիք բնակարաններով ապահովելու հարցը.
Հարգելի պարոն Փաշինյան, նշված հարցի առնչությամբ ևս բազմաթիվ անգամ բարձրաձայնվել է թե <<ՀՀ ԶՈՒ թոշակառու սպաներ>> շարժման անդամների և թե նաև անձամբ իմ կողմից, նշեմ նաև այն, որ սույն հիմնահարցի իփր թե լուծման գործընթացը նաև որոշակիորեն լուսաբանվել է և արդյունքում Ձեր և Ձեր թիմակիցների կողմից, շատ երկար մտածելու արդյունքում առաջարկվել է, իսկ ըստ էության պարտադրվել է արդեն բոլորին քաջ հայտնի հակասահմանադրական, անձանց իրավունքները ոտնահարող և ինչու չէ նաև անհեթեթ լուծման ճանապարհը, խոսքը գնում է, թե՝ հիփոտեկային անտոկոս վարկավորման և թե՝ ՀՀ կառավարության հայտնի որոշման մասին, որով Դուք փորձում էք Երևանի բնակիչներին փոխհատուցել իրենց հասանելիք բնակարանների կադաստրային առժեքի 50%-ով իսկ շրջանների բնակիչներին՝ 90%-ով:
Ոչ աշխատանքային օրերին զինծառայողներին աշխատացնելու և դրա դիմաց չվճարված աշխատավարձների փոխհատուցման հարցը.
Հարգելի պարոն Փաշինյան, նշված հարցի առնչությամբ կրկին անձամբ ես կրկին անձամբ Ձեզ բազմաթիվ անգամ, գրավոր կերպով դիմում եմ ներկայացրել, որոնցում կրկին ներկայացրել եմ այնպիսի փաստարկներ որոնք անհերքելիորեն ապացուցում են իմ պնդումների արդարացի և օրինաչափ լինելու փաստը, ներկայացրել եմ նաև սույն հարցի առնչությամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից կայացված որոշման պատճենը, սակայն Ձեր և Ձեր թիմակիցների կողմից նշված հարցի առնչությամբ բացարձակապես որևէ միջոց չի ձեռնարկվել և ըստ էության ցուցաբերվել և ցուցաբերվում է անընդունելի անտարբերություն և անգործություն:
Իմ կողմից ՀՀ ԶՈՒ-ից զորացրվելիս ինձ չտրամադրված, չվճարված աշխատավարձի 15-ա պատիկի չափով դրամական բավարարումը.
Հարգելի պարոն Փաշինյան, նշված հարցի առնչությամբ ևս անձամբ ես ևս անձամբ Ձեզ բազմաթիվ անգամ, գրավոր կերպով դիմումներ եմ ներկայացրել, որոնցում նույն պես ներկայացրել եմ այնպիսի փաստարկներ որոնք անհերքելիորեն ապացուցում են իմ պնդումների արդարացի և օրինաչափ լինելու փաստը, ներկայացրել եմ նաև սույն հարցի առնչությամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից կայացված որոշման պատճենը, սակայն Ձեր և Ձեր թիմակիցների կողմից նշված հարցի իփր թե լուծման առնչությամբ բեմադրվել էր բառիսբուն իմաստով անորակ բեմադրություն, որի արդյունքում Ձեր և Ձեր թիմակիցների կողմից հանձնարարվել է սույն հարցի առնչությամբ ինձ պաշտոնական պատասխան ներկայացնելը՝ ՀՀ ՊՆ-ին, այսինքն այն կառույցին ով հենց և ըստ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի համապատասխան որոշման խախտել էր (ոտնահարել էր) իմ իրավունքները և օրինական շահերը, որն հետևաբար և ակնկալելի տարբերակով հրաժարվել է վերականգնել իմ ոտնահարված իրավունքները և օրինական շահերը, ընդորում ՀՀ ՊՆ-ի կողմից բերված հիմնավորումների և պատճառաբանությունների՝ եթե դրանք կարելի է այդպիսին անվանել, անհեթեթ և խայտառակ լինելու մակառդակը պարզապես ափշեցնում է:
Հաարգելի պարոն Փաշինյան, վերոհիշյալ հիմնահարցերի առկայության ներքո, Դուք և Ձեր թիմակիցները, քաջատեղյակ լինելով վերոհիշյալ հիմնահարցերից, հանրայնորեն, իփր թե ՀՀ ԶՈՒ-ի զինծառայողների մասին մտահոգված լինելով բարձրաձայնում էք այն, որ Դուք՝
Բարձրացրել էք զինծառայողների աշխատավարձները՝ և դա այն դեպքում երբ Հայաստանի Հանրապետությունում տեղի է ունեցել գնաճ նույնիսկ առաջին անհրաժեշտության ապրանքների՝ օրինակ հացի առնչությամբ, այլ ապրանքա-տեսականիի գնաճի մասին խոսելն արդեն ավելնորդ է: Այսինքն նման պայմաննե-րում դեռ շատ մեծ հարցե դառնում Դուք աշխատավարձները բարձրացրել էք թե իջեցրել:
Գնել էք ինչ որ աննախադեպ զինատեսակներ՝ հաշվի առնելով այն փաստը, որ թե այդ գնումներից և թե այդ աննախադեպ զինատեսակի ինչպիսիությունից փաստացի տեղյակ էք եղել միայն Դուք ես ենթադրում եմ այն, որ խոսքը գնում է՝ <<Կապիտան ամերիկայի կախարդական վահանի>> և <<Աստղային պատերազմներ կինոնկարի միջի՝ լույսային թուրի>> գնման մասին:
Զինծառայողներին տրամադրվող սննդի բարելավում՝ թեև իմ կողմից նման պնդման հավաստիությունը չի ուսումնասիրվել, սակայն ես միայն ուրախ կլինեմ նրա իրականությանը համապատասխանելու դեպքում և ներկայումս պատրաստեմ ընդունել այն, որ դա Ձեր միակ դրական նվաճումն է ՀՀ ԶՈՒ-ի շրջանակներում:
Հարգելի պարոն Փաշինյան, ավարտելով իմ սույն բաց նամակը հարկեմ համարում ընդգծել հետևյալը՝ եթե Դուք և Ձեր թիմակիցները կարծում էք, որ առնվազն վերը նշված սոցիալական խնդրահարույց հիմնահարցերը անտեսելով, դրանց լուծումը չտալով, կամ Ձեր կողմից զինծառայողների բնակարանային հիմնահարցի լուծմանը ուղղված ջանքերի պես ջանքեր գործադրելով Դուք հանրության կամ առավել ևս հենց ՀՀ ԶՈՒ-ի զինծառայողների մոտ տպավորություն կստեղծեք առ այն թե դուք իփր թե հոգ էք տանում, կամ մտահոգված էք ՀՀ ԶՈՒ-ի զինծառայողների խդիրներով, ապա շտապում եմ Ձեզ հայտնել, որ դա այդպես չէ և եթե նման կարծիք առկա է ապա այն առկա է միայն Ձեզ մոտ:
Հարգելի պարոն Փաշինյան, հաշվի առնելով այն հանգամանքը, որ առջևում ամանորն է և թե Դուք և թե Ձեր թիմակիցները միանշանակ հանրայնորեն հանդես էք գալու Ձեր այսպես կոչված նվաճումների գովաբանմամբ, հարկեմ համարում հորդորել Ձեզ հիշել և զուսպ մնալ ՀՀ ԶՈՒ-ի զինծառայողներին առնչվող սոցիալական հարցերի առնչությամբ կամ առհասարակ ՀՀ ԶՈՒ-ի առնչությամբ որևէ նվաճման մասին բարձրաձայնելուց, քանի որ բնակարանային խնդիրները կամ որևէ այլ ՝ վերը նշված սոցիալական բնույթի խնդրահարույց հարց Դուք և Ձեր թիմակիցները լուծել էք միայն Ձեր ու Ձեր մոտիկների առնչությամբ: Չնայած նրան, որ ես դժվարությամբ եմ պատկերացնում այն թե առկա խնդիրների ներքո Դուք և Ձեր թիմակիցները ինչպես պետք է ուրախ և զվարդ կերպով նշեք ամանորի տոնը, ինչպես Ձեր մոտ պետք է կուլ գնա այն ուտեստը որն դրված կլինի ամանորի սեղանին, իսկ ես համոզված եմ որ այն լինելու է Ձեր ամբողջ կայնքում աննախադեպ լի և բազմազան, թեև միգուցե Դուք բացարձաք մտահոգված չլինեք իմ կողմից նշված ՀՀ ԶՈՒ-ի զինծառայողներին առնչվող հիմնահարցերով, քանի որ իվերջո Դուք այլևս չունեք բնակարանային կամ որևէ այլ սոցիալական խնդիր որոնք ունեն ՀՀ ԶՈՒ-ի զինծառայողները, այնուամենայնիվ մախթում եմ Ձեզ ուրախ նոր տարի:
16.12.2019թ.
Դիմող՝ Ց. Խաչատրյան