Շիրակ կենտրոնի ղեկավար Վահան Թումասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
«Շիրակ կենտրոնին հասցեագրված վառելափայտը բարեհաջող Գյումրի է հասել: Շնորհակալ եմ բոլոր հովանավորներին, իմ լավ ընկերներին նեղ պահին աջակցելու համար, ոստիկանությանը ևս, որ արդարացի քննություն անցկացրեցին»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Շիրակ կենտրոնի վառելափայտը տարվել էր Ոստիկանության բաժանմունք։ Կենտրոնի նախագահ Վահան Թումասյանը մեզ հետ զրույցում նշեց, որ չնայած իր ձեռքի տակ եղած օրինական փաստաթղթերի առկայությանը' ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում, եւ հետագայի մասին ոչինչ ասել չի կարող:
Հիշեցնենք, որ կենտրոնը ամեն տարի անօթևան գյումրեցիներին հովանավորների շնորհիվ հազարավոր պարկերով վառելափայտ է բաժանում։