ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս տարվա հոկտեմբերից սկսած Ատլանտյան օվկիանոսում անհայտացել է Բենգելյան սառը օվկիանոսային հոսանքը, ինչի արդյունքում արդեն 3 ամիս օվկիանոսի արևադարձային և հասարակածային լայնությունների վրա օդի ջերմաստիճանը 8-10 աստիճանով բարձր է կլիմայական նորմայից։ Վերջին երեք ամիսներին Եվրոպայում, այդ թվում նաև Հայաստանում նկատվող կլիմայական անոմալիաները պայմանավորված են նաև այս երևույթի հետ»։