Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և գրել․
«Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը քիչ առաջ ուղարկեց ինձ այս տեսանյութը, որտեղ երևանյան մի ռեստորանում, 14-15 տարեկան տղա երեխաները ազատ նարգիլե են ծխում և հայտնեց, որ նրանց ծնողներն են պատվիրել նարգիլեն։
Հիմա մենք պետք է մեզ հարց տանք. մենք այսպիսի՞ երիտասարդություն ենք ուզում, որը պետք է զարգանա ու զարգացնի երկիրը։ Կամ վաղը այս ախտով տարված և իրենց օրգանիզմը քայքայած երիտասարդները ինչպե՞ս են ծառայելու հայոց բանակում։
Նաև սրա համար ենք պնդում, որ ցանկացած ծխախոտային արտադրատեսակի օգտագործումը բոլոր հանրային փակ տարածքներում պետք է արգելվի։
Հ.Գ. իսկ նարգիլեն երեխաների համար պատվիրած ծնողներին նույնիսկ չգիտեմ ինչ կոչ անել։ Հավանաբար կլռեմ»,-գրել է նա։