ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սարգիս Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վարչապետի հետ լիովին համամիտ եմ: Պետական կառավարման համակարգը դիմադրում է հեղափոխությանը: Սա ասում եմ հենց իմ գործունեության ընթացքում հանդիպած խոչընդոտների հիմքով: Օրինակները շատ են, բայց կբերեմ միայն վերջին մեկ ամսվա ընթացում տեղի ունեցած մի թարմ օրինակ:
Այսպես. մոտ մեկ ամիս առաջ հանդիպեցի իսպանահայ մի գործարարի հետ, ով ցանկություն հայտնեց մեծամասշտաբ ներդրումներ իրականացնել Հայաստանում։ Ես առաջարկեցի այդ ներդրումներն իրականցնել Տավուշում և նա սիրով համաձայնեց։ Պայմանավորվեցինք հաջորդ անգամ կոնկրետ ծրագրային առաջարկներով հանդիպել Տավուշի մարզպետի հետ և քննարկել առաջարկները։ Արդեն մեկ ամիս է, ինչ փորձում եմ Տավուշի մարզպետի և իսպանահայ գործարարի ներկայացուցչի միջև հանդիպում կազմակերպել։ Ցավոք, հանդիպումը չկայացավ, քանի որ մարզպետի աշխատանքային գրաֆիկն այնքան ծանր է, որ ժամանակ չի կարողանում տրամադրել: Այս ներդրողին չկորցնելու համար մի քանի օր առաջ հանդիպում կազմակերպեցի Էկոնոմիկայի նախարարությունում։ Գրեթե 3 ժամ տևած քննարկումների արդյունքում եկանք այն եզրահանգման, որ այժմ նպատակահարմար չէ ծրագրերը կյանքի կոչել, մի շարք խնդիրների պատճառով՝ օրենսդրական դաշտը ներդրողի համար բավարար պաշտպանվածություն չի ապահովում, չկան ներդրումային փաթեթներ, առկա են բյուրոկրատական դժվարություններ և այլ խոչընդոտներ։
Երբ դուրս եկանք քննարկումներից, գործարարի ներկայացուցիչը դեմքիս նայելով ասաց` այս մարդիկ պարզապես ցանկություն չունեն երկրի տնտեսության զարգացմանը հեղափոխական զարկ տալու։ Այլ երկրներում կառավարությունն ինքն է քայլեր կատարում համոզելով, ներդրումային նպաստավոր միջավայր ստեղծելով, նվազագույնի հասցնելով ավելորդ քաշքշուկները, հիմա մենք մեր ոտքով եկել ենք՝ առաջարկում ենք առանց ֆինանսական սահմանափակումների մեր նպաստը բերել որպես հայ, մեզ նման կերպ են վերաբերում։ Իսկ ես, այդքան անհարմար վիճակում, չգիտեի ինչ պատասխանել։ Մի խոսքով, պարոնայք, ուշքի եկեք, մի կորցրեք յուրաքանչյուր հնարավորություն, վաղը ուշ է լինելու»։
«Սա ասում եմ հենց իմ գործունեության ընթացքում հանդիպած խոչընդոտների հիմքով». Սարգիս Ալեքսանյան
22:05 - 13.Դեկտեմբեր.2019
Առաջարկում ենք նաև
14/07/22 20:11
Ռուբինյանը ներկայացրեց այն պատճառները, թե ինչու են որոշել ընդդիմադիրներին մանդատներից զրկելու հարցով ՍԴ չդիմել
08/05/13 16:47
Լուսինե Բադալյան.«Քաղաքական գործիչը մարդ չէ»
07/10/21 10:10
Աստղագուշակ՝ հոկտեմբերի 7-ի համար
07/06/18 12:39
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի հայտարարությունը
11/07/24 08:12
Փողը պակասեցրե՞լ են. «Փաստ»
17/06/24 12:59
2024 թ. մայիսին 40 հարկատուի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի խախտում
28/02/24 18:15
Հայաստանն ու Ադրբեջանը տվյալ փաստաթղթի նախագիծը կդնեն ներպետական շրջանառության մեջ․ ՀՀ փոխվարչապետ
01/02/24 14:48
Սիրտս վկայում է՝ ընտրություններից առաջ Նիկոլը կալանավորելու է իր եղբորը՝ Արտակ Փաշինյանին․ Զոհրաբյան
26/01/24 15:40
Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության կոչը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին
14/10/23 14:54
«Հատկանշական է, որ հենց Բայդենն է դա ասում»
21/06/23 10:27
ՀԱՊԿ նեղ կազմով նիստում Արարատ Միրզոյանն անդրադարձ է կատարել Հարավային Կովկասում վերջին իրադարձություններին
20/06/23 19:51
60-ամյա չինուհու երիտասարդ տեսքը զարմացրել է մարդկանց
Լրահոս
11:15
Պատմականորեն հայոց քաղաքական նախագծի հաջողությունը միշտ մեծապես պայմանավորվել է արդյունավետ դաշնակցակերտմամբ, իսկ ձախողումը՝ «սխալ շրջապատ ընկնելով. Է...
21:25
Երևան քաղաքում կառավարման ճգնաժամ է, ու դա տեսնելու համար պետք չէ մասնագիտական գիտելիք. թուրքագետ
12:47
Ըստ Աղազարյանի՝ «կալանքն օգտագործվում է որպես ճնշման միջոց՝ անհրաժեշտ ցուցմունքներ ստանալու համար». Արտակ Զաքարյան
11:45
Կարծես թե, ես սկսում եմ ավելի գեղեցիկ հագուստ կրել եւ ավելի լավ տեսք ունենալ․ Աննա Հակոբյան (ֆոտո)
12:30
Չի կարելի թշնամուն ավելի շատ վստահել, քան քաղաքական հակառակորդին, բանակցության մասին էլ իմանալ Ալիևից. Շարմազանով
13:40
Չենք կարող բացառել, որ բանակից են տեղափոխելու՝ էլ ավելի թուլացնելով առաջնագիծը. Կարեն Վրթանեսյան
10:20
Նիկոլը ոչ թե Հայաստանը «տանում է Եվրոպա», ինչպես շատերն են փորձում իրենք իրենց մխիթարել, այլ Ադրբեջանը բերում է Հայաստան. Կարեն Վրթանեսյան
11:00
Հայաստանի ու Ադրբեջանի դիվանագիտական մեղրամիսն աստիճանաբար վերածվում է դիվանագիտական փոխհրաձգության. Աբրահամյան
11:26
Պետական դավաճանության մասին իմանալու և չհայտնելու համար վարչապետի վրա է պետք հոդված դնել․ Դանիելյան
12:59
«Այն բանտիկով փաթաթված նախագծերը, որոնք բերվում են այստեղ, մի իրականություն է, ու կա մյուս՝ Գառնիկ Դանիելյանի ասած իրականությունը»․ Գեղամ Մանուկյան
12:10
«Ստացվում է, որ Էրդողանը հանձինս «մեծարգոների» շերտի Հայաստանում արդեն ունի իր սոցիալական հենարանը»․ Վահե Հովհաննիսյան
10:40
Ադրբեջանը խոշոր մասշտաբներով զինվում է, որպեսզի հասնի ՀՀ-ին իջեցված նախապայմանների բավարարմանը. Տիգրան Աբրահամյան
15:35
Ռադիոյի նորանշանակ տնօրենը նախասրահում, գարշապետի հրահանգով` Բաքվի և Անկարայի ժամը ցույց տվող ժամացույցներ է տեղադրել. Իշխանյան
14:45
Տիկ, քո բացակայությունը մեր պարտության պատիժն ա, որը չափից դուրս ծանր ա տանելու համար. զոհվածի քրոջ հուզիչ գրառումը
10:20
Նրանք, ովքեր լռում էին Արցախի բլոկադային, կա´մ մոլորյալ են կա´մ իշխանության հրահանգավորմամբ քարոզիչ. Տիգրան Աբրահամյան
11:10
Իշխանությունն Արցախի հետ տեղի ունեցածի պատասխանատվությունն ուզում է բաշխել բացառապես արցախցիների վրա. Տիգրան Աբրահամյան
14:30
Արդյոք Բակո Սահակյանը գիտի՞, որ ՀՀ իշխանությունը նույն կերպ է վարվում Արցախի հետ, ինչպես Բաքուն՝ իր
10:00
Մեկ տարի առաջ այս օրերին Արցախի բանակում ծրագրված պլանները 5-10%-ի չափով էին իրականացվում. Տիգրան Աբրահամյան
10:50
Հայաստանի միջպետական 2 ճանապարհին` Գնթունիք ու Ծովագյուղ սուպերմարկետների մոտ, երթեւեկությունը խայտառակ վիճակում է. Հակոբ Բադալյան
13:55
Ամենաարգահատելին այն է, որ այս ամենը ոչ միայն համարվում է ընդունելի, այլ նաև խրախուսելի և ծայրահեղ «շուստրիության» նշան. Վարդան Ոսկանյան
12:25
Էդքան փող են հանում մեր սարերից մի 2 տարվա մեջ, հասկանում ե՞ք ինչի մասին է խոսքը. Արթուր Խոջաբաղյան
10:15
Բաքվին միակողմանի զիջումներ անելուց հետո իշխանության որոշ դեմքեր հիմա ամառային հանգիստն են վայելում. Տիգրան Աբրահամյան
13:00
Խորհուրդը պետք է հրաժարական տա․ ռադիոյում ցենզուրա ներդնելու փորձը պատճառներից մեկն է. Գարեգին Խումարյան
12:00
Հնարավոր կլինի՞ խուսափել ռեգիոնալ ցնցումներից, երբ այն գրեթե անխուսափելի է թվում` դժվար է կանխատեսել. Տիգրան Աբրահամյան