Այսօրվա կառավարության նիստին վարչապետն այնքան դժգոհեց նախարարություններից, որ նրանցում աշխատող մարդկանց անվանեց «պարապ կոֆե խմողներ»: Հնարավոր է՝ և կա նման բան մեր պետական համակարգում, բայց նման ձևով դժգոհել կարելի է հարևան երկրի պետական համակարգից, բայց ոչ սեփական:
Նիկոլը մոռանում է, որ ինքն է այդ համակարգի ղեկավարը, և այդ պետական համակարգը՝ իր ցածր աշխատավարձ ստացող աշխատակիցներով, չունի մոտիվացիա ակտիվ աշխատելու, քանի որ հասկանում է, որ նախարարները ստանում են միլիոններ, իսկ իրենք՝ 80.000 դրամ: Բա կոֆե չխմեն, ի՞նչ խմեն, կարո՞ղ ա «Նաիրի» կոնյակ խմեն:
Նիկոլն առանց ամաչելու ուղիղ ասում է․ «Ամբողջ պետական համակարգը հեղափոխությանը դիմադրում է, ես այն ջարդելու եմ»։ Է, ջարդի, քո երկրի պետական համակարգն է ջարդվում, վաղը ո՞վ է գալու՝ այդ մադկանց փոխարեն «աղքատավարձով» 9-18:00-ը աշխատի: Նիկոլին թվում է՝ բոլորը վարչապետի կամ նախարարների նման ապրում են ու պարտավոր են իրեն հավատալ ու գոյատևել մինչև բաղձալի 2050թ․։ Չի լինելու հավատ, քանի որ բոլորն էլ հասկանում են, որ թավշիստները շուտով հեռանալու են, և մարդիկ չեն ուզում կորցնել իրենց աշխատանքը, դիմանում են դեռ: Ամոթալի է նման բաներ հրապարակայնորեն ասել քո իսկ պատասխանատվության տակ գտնվող կառույցների մասին և խոսել այնպես, իբրև այդ նախարարությունների հետ դու կապ չունես:
Երկրի ղեկավարը չի կարողանում համակերպվել, որ տանուլ է տվել պետական համակարգի կառավարումը: