Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Անցած տարի հավաստիացումներ տրվեցին, թե Երևանի ամանորի համար մեկ անգամ են մեծ ծախս անում՝ Երևանի գլխավոր տոնածառը արհեստական ու թանկանոց են առնում, որպեսզի հաջորդ տարիներին մեծ ծախսեր չարվեն, քանի որ ահագին ժամանակ այդ արհեստական տոնածառն ու գնված լուսավորությունը կդրվեն։ Հիմա լավ չեմ հասկանում, թե ինչ կասկածելի ճաշակով կամ հիմնավորվածությամբ ծրագրի վրա է այդ ահռելի գումարը դրվում և դրա բերած արդյունքը ո՞րն է լինելու։ Անկեղծ ասած, միայն մի դեպքում կհասկանամ ավելի քան 700,000 դոլար ծախսելու իմաստը, եթե այն հիմնավորված բիզնես գաղափար լինի՝ ներդրում ամանօրյա տուրիստական բում առաջացնելու ու երկիր հավելյալ եկամուտներ բերելու համար։ Իսկ եթե դա չէ, այլ պարզապես որոշել ենք ճոխ ամանոր նշել, մի լավ ուրախանալ՝ թքած ունենալով տասնամյակներով կուտակված խնդիիրների վրա, ապա դա արդեն լուրջ չէ։ Ու ինձ անչափ հետաքրքրում է՝ Իմ քայլը Երևանի ու Հայաստանի փողոցներում նկատո՞ւմ է հեղափոխության աջակիցների շարքում ընդունված տարբեր որոշումներից առաջացած շփոթը։ Այո, այն առնվազն շփոթ է, որովհետև մարդիկ չեն հասկանում շատ որոշումների տրամանաբանությունը, ու այսպես շարունակելու դեպքում վաղն այն լինելու է ռեալ դժգոհություն։ Էս ինչի՞ եք էսպես անում, սիրելի ընկերներ․․․»: