Նույնիսկ մղձավանջային երազում չէի պատկերացնի, որ 21-րդ դարի անկախ Հայաստանում իրականություն կդառնա Ջորջ Օրուելի «1984» վեպը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 11–ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ՀԿ նախագահ Ավետիք Իշխանյանը։
Նա, մասնավորապես, գրել է.
ՋՈՐՋ ՕՐՈՒԵԼ. «1984»
Քիչ առաջ իմացա, որ ՀՀ փառապանծ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ինչ-որ օրենք է ընդունել, որը հնարավորություն է տալիս ՀՀ վարչապետին կից Ոստիկանական ծառայությանը գաղտնալսել ՀՀ " հպարտ" քաղաքացիների հեռախոսային խոսակցությունները։ Մի կողմ թողնենք "հանցագործությունների դեմ պայքարի" անվան տակ քնարերգությունը, նաև մարդու հիմնարար իրավունքների խնդիրները ( անձնական կյանքի, կարծիքի և այլն)։ Նույնիսկ մղձավանջային երազում չէի պատկերացնի, որ 21-րդ դարի անկախ Հայաստանում իրականություն կդառնա Ջորջ Օրուելի "1984" վեպը»։