Ներկա գների պայմաններում, հատկապես Երևանում ամբողջ աշխատանքային օրվա դիմաց 70-80 հզ դրամ աշխատավարձ տալը պետք է օրենսդրորեն չհամարվի աշխատատեղ, իսկ տվյալ մարդուն մետք չէ համարել ոչ գործազուրկ: Դա ընդամենը գոյատևման գումար է, 4 հոգանոց ընտանիքի նորմալ ապրելու համար պետք է ամսական կտրվածքով գոնե 400հզ դրամ գումար: Ինչքան էլ ասենք այսինքն ցուցանիշով ունենք այսքան կամ այնքան աճ՝ մարդը պետք է իր վրա զգա սոցիալական վիճակի բարելավումը, հակառակ պարագայում արտագաղթը շարունակվելու է, սակայն ի տարբերություն նախորդ տարիների՝ հիմա մարդիկ իշխանություններին հայհոյելու չեն գնում, կամ գոնե մինչ այս պահն այդպես է: Արժանապատիվ աշխատավարձ ունենալու համար կարելի է անցնել ժամավճարի, կամ սահմանել ամբողջական դրույքաչապի բարձր շեմ, չի կարող քաղծառայության ավագ մասնագետը, կամ պայմանագրային զինծառայողն ավելի քիչ վաստակել, քան տաքսու վարորդը: Տղեք ջան, ցավոք սրտի այս երկրում բոլորը չէ որ կարող են աշխատել ՏՏ ոլորտում, կամ ունենալ բիզնես հոտառություն:
Հ.Գ Հատկապես զինծառայության մասին արված իմ գրառումները գրեթե նույնությամբ օրենսդրական նախաձեռնություն դարձան ԱԺ պատգամավորների կողմից, հուսով եմ՝ ժամավճարով աշխատանքի և 13-րդ թոշակ սահմանելու մասով իմ հրապարակային խոսքերերը ևս արձագանք կգտնեն: Եթե չկարողանանք սոցիալական վիճակը կարգավորել, մնացած ամեն բան սին է, իսկ վիճակը կարգավորել դեռ չի հաջողվում