Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ ակածխախոտային օրինագիծը, որի կիրառման արդյունքում ապագայում հազարավոր կյանքեր են փրկվելու, Ազգային ժողովի կողմից ընդունվեց առաջին ընթերցումով, ինչի համար իր շնորհակալությունն է հայտնում կողմ քվեարկած յուրաքանչյուր պատգամավորի։

«Չեմ կարող չանդրադառնալ դեմ քվեարկած պատգամավորներին։

Հետաքրքիր է ինչպես կնայեին նրանք այն հազարավոր քաղաքացիների աչքերին, որոնք ծխելու պատճառով տառապելու կամ մահանալու են թոքերի, կոկորդի կամ լեզվի քաղցկեղից, սրտամկանի ինֆարկտից կամ գլխուղեղի ինսուլտից։ Թե՞ ավելի հեշտ է այդ թվերով մանիպուլացնելը, քան կոնկրետ քաղաքական պատասխանատվություն ստանձնելը։

Մեր քաղաքացիների, այդ թվում մեր երեխաների և հղի կանանց առողջությանը միտված նման օրինագծին դեմ քվեարկելու գործընթացը պատկերացնելիս աչքիս առաջ է հայտնվում ամերիկյան ռանչոների հայտնի ձիավորը իր հանրահայտ գլխարկով, որը տարիներ ի վեր հաջողություն էր խոստանում երիտասարդներին, սակայն հիասթափեցնելով նրանց՝ միայն մահ էր բերում»,-գրել է նա։