Ցանկացած իշխանության մեջ լինում են հիմարներ։ Դրանք անհրաժեշտ չարիք են։
Առանց հիմարների հնարավոր չէ, քանզի դա ներկայացուցչականություն է ապահավում և լեգիտիմացնում իշխանությանը։ Չէ՞ որ իշխանավորները հանրությանն են ներկայացնում։
Հանրության մեջ հիմարների պակաս չկա։ Հետևաբար՝ հիմարներն իրենց տեսակի մարդկանց պետք է ունենան օրենսդիր, գործադիր, դատական համակարգերում, տեղական ինքնակառավարման մարմիններում։
Հիմարներն այն բակտերիաներն են, որոնց պակասը կարող է քաղաքական դիսբակտերիոզի պատճառ դառնալ, ինչը լավ չէ։ Բայց լավ չէ նաև բակտերիաների քանակը, որն ավելին է նորմայից։
Երբ հիմարների քանակը իշխանության մեջ գերազանցում է թույլատրելի սահմանը, ստանում ենք վտանգավոր իշխանություն։ Վտանգավոր և՛ իր, և՛ պետության ու ժողովրդի համար։