Մաթեմատիկական ինդուկցիայի մեթոդ:

ՍԴ-ի վերաբերյալ ներկայացված նախագծի մասին:

Պատկերացրեք իրավիճակ, երբ որոշ ժամանակ աշխատած անդամները հրաժարական են ներկայացնում, նրանց փոխարինում են այլ իրավաբաններ, հետո նորից որոշ ժամանակ անց նրանք էլ են հրաժարվում եւ այդպես շարունակ, մինչեւ վերջին իրավաբանը ՀՀ-ում:

Փաստորեն ՀՀ-ի բյուջեն սպասարկելու է միայն բոլոր իրավաբաններին: Եթե ավելի աբսուրդի հասցնենք, Բոլոր ԲՈՒՀ-երում մնում են կամ բացվում են միայն իրավաբանական ֆակուլտետներ, իսկ ավարտողները պոտենցիալ ՍԴ անդամի հավակնություններով: Այս մեթոդով պրոցեսը ավարտվում է բյուջեյի զրոյացումով:

Հ.Գ. Մի բան չեմ հասկանում, ինչի համար երկրին էապես վնաս տվողներին նման արտոնություններ տալ, իսկ օգուտ տվողներին դարձնել «վտարանդի»: Վերջին բառը տռենդի մեջ ա:

Շահեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից: