Ծխել սկսել եմ անհիշելի ժամանակներից։ Ես ասեմ՝ 1980, դուք 78 հասկացեք։

Ծխելու ցանկությունն ու թարգելու իղձն անցած այս չորս տասնամյակում կողք-կողքի ու համերաշխ ապրել են իմ մեջ։ Միշտ նախանձել եմ նրանց, ովք գեթ մի հատիկ չեն ծխել կյանքում։ Առավել սև նախանձով եմ նայում նրանց, ովք երեք օր չեն ծխում, չորրորդ օրը բավարարվում են 2-3 գլանակով։

Ծխելը դարձել է էությանս մասը, ու չգիտեմ քարոզչական ի՜նչ արշավ պիտի արվի, զզվելի ի՜նչ ծխուկներ, քայքայված թոքեր, փտած ատամներ ու նման բաներ պիտի հայտնվեն քաղաքիս տեսարաններն աղճատող վահանակներին, որ էությունս փոխվի։

Ծխելու դեմ պայքարի ամենաարդյունավետ ձևը ծխախոտը թանկացնելն է։ Հինգ կամ տասն անգամ թանկացրու, 5-10 անգամ կպակասի ծխողների թիվը։

Բյուջեի մուտքերն էլ կպակասեն՝ իհարկե։ Բայց ավելի լավ չէ՞, քան ազատ ու հպարտ քաղաքացիներին վտարանդելը։

Առողջություն եմ մաղթում բոլորիս։

Տիգրան Պասկևիչյանի ֆեյսբուքյան էջից: