Ֆեյսբուքյան օգտատեր Ռաֆայել Աֆրիկյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Երկու տարուց ավելի է ինչ ունեմ մեքենա ու չեմ երթևեկում հասարակական տրանսպորտով։ Երեկ այնպես ստացվեց, որ մեքենաս մոտս չէր և ստիպված եղա ավտոբուսով տուն գնալ։ 1 ժամ սպասելուց հետո կարողացա մի կերպ «ճխտվել» հերթական լիքը ավտոբուսի մեջ (դա հերոսություն էր, որն ամեն օր անում են բազմաթիվ քաղաքացիներ)։
Վարորդը շատ նյարդային էր ու ըստ երևույթին կյանքի վրա դառնացած։ Վարում էր շատ արագ, դռները բացում էր ընթացքից՝ դեռ կանգառ չհասած և շարժվում մարդկանց իջնելու ընթացքում։
Մի քանի անգամ ավտոբուսից դուրս ընկնելուց խուսափելուց հետո վարորդին խնդրեցի, որ չբացի դռները երբ մեքենան ընթացքի մեջ է․ «հոպար դուրս ենք ընկնում», կանգնիր նոր բացիր դռները։
Դե հոպարին էլ իհարկե դուր չեկավ նկատողությունը, սկսեց բղավել ու վիրավորել, իսկ հաջորդ կանգառ չհասած ավելի կտրուկ բացեց դռները։
Ես քաղաքավարի իրեն բացատրեցի, որ եթե մեկ անգամ էլ այդպես անի, ապա կդադարեմ հարգել իր «սպիտակ մազերը»։
Միայն էս խոսքից հետո ավտոբուսում լուռ կանգնած մարդիկ ևս սկսեցին բարձրաձայնել իրենց դժգոհությունը վարորդից։
Վերջը, վարորդը խոստացավ, որ մաղարիչ կանի ինձ, եթե նրան հեռացնեն աշխատանքից և նա ազատվի «էս ախմախ գործից»։
Հարգելի Hakob Karapetyan կարծում եմ՝ պետք է անպայման նկատողություն տալ այս վարորդին։ Այն որ գոռում ու վիրավորում է ուղևորներին դա հեչ, բայց տարրական անվտանգության կանոնները պարտավոր են ապահովել»։