ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանը 2019-ին ՀՆԱ-ի մեկ շնչի մասով առաջ կանցնի Վրաստանից, իսկ 2020-ին` Ադրբեջանից:

Սա շատ կարևոր ցուցանիշ է, որովհետև Ադրբեջանը երկար տարիներ Հայաստանի մեկուսացման քաղաքականություն էր վարում՝ հույս ունենալով հարվածել Հայաստանի տնտեսությանն ու անվտանգությանը, իսկ այս ցուցանիշները ապացուցուցում են, որ Ադրբեջանը ձախողել է այս հարցում:

Մինչ հեղափոխությունը Հայաստանում դոմինանտ է եղել այն դիսկուրսը, որ Հայաստանի զարգացման խոչընդոտն իր աշխարհրագրական դիրքն է ու Ղարաբաղյան չլուծված հակամարտությունը: Մենք մերժել ենք աշխարհագրական դետերմինիզմը և ասել, որ զարգացումը չպետք է կապել Ղարաբաղյան հակամարտության հետ, որովհետև մեր հիմնական տնտեսական խնդիրները ինստիտուցիոնալ են:

Եթե մրցակցային դաշտ ապահովենք, վերացնենք կոռուպցիան և մենաշնորհները, ապա լայն դաշտ կբացվի և հնարավորություններ կստեղծվեն զարգացման համար: Այս մոտեցման իրավացիությունն ապացուցում են ներկայիս տնտեսական ոգևորիչ ցուցանիշները»: