Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովհաննես Քաջազնունու գնդակահարության որոշումը, որն այդպես էլ չիրագործվեց «մեղադրյալի» հանկարծամահ լինելու պատճառով։

Լուսապատճենը և տեքստը՝ Մայքլ Բաբայանի:

 

Ռուբեն Շուխյանը իր էջում գրել է.

«Այսպես էին ստալինյան հրեշավոր բռնակալության օրոք ոչնչացնում ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետության վերջին սիմվոլներին. Հայաստանի առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու գնդակահարության որոշումը՝ 5 դեկտեմբերի, 1937 թ.:

Տեղեկանք. 90-ականներին Երևանում հնարավոր եղավ ընդամենը մի փոքր փողոց անվանակոչել Քաջազնունու անվամբ՝ և այդքանը. ոչ արձան ունի Հայաստանի հիմնադիր վարչապետը, ոչ էլ հուշատախտակ կա երևանյան այն հին տան պատին, որտեղ նա ապրել է իր վերջին տարիները (ռուս պոետ Պուշկինի անունը կրող փողոցում)»: