Արշավական Գեղամ Օհանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Այսօր Ամուլսարից ետ էինք գալիս Երևան ու ետդարձի ճանապարհին նկատեցի համացանցում, որ Փաշինյանը անդրադարձել է նաև Ամուլսարի հարցին։ Մեկ այլ խնդրի քննարկման ժամանակ փորձելով օրինակ բերել Ամուլսարի պայքարի վրա, շեշտել է, որ մարդիկ ձայն չեն հանել 5 տարի շարունակ տեսնելով շինարարությունը, բայց այսօր դուրս են եկել պահանջի ու դա իր համար ընդունելի չի։
Հիմա չգիտեմ, կետ առ կետ ցույց տամ այս մտքի մերկությունը, թե ուղղակի թեթև անդրադառնամ:
Այսօր բարձր տրամադրություն ունեմ, որովհետև Ամուլսարի պոստերից եմ գալիս, լավ-լավ բաներ էինք տարել։ Պոստերը այլևս լուսավորված կլինեն արևային պանելների տված էներգիայով, տաք քնապարկեր ու լիցքավորման մարտկոցներ ենք տարել նաև, որ հեռախոսների լիցքի խնդիր չունենան։
Ու քանի որ տրամադրությունս բարձր է, ուղղակի թեթև կանդրադառնամ վարչապետի խոսքին:
Նախ մենք մեր պայքարը Ամուլսարի ճակատում սկսել ենք նախորդ իշխանության օրոք, ու պետք չի ամեն անգամ շեշտել, որ հեղափոխությունից հետո է սկսել պայքարը, դա կեղծ տեղեկատվություն է։
Երկրորդ՝ մենք որ վախեցող լինեինք, տարիներ շարունակ չէինք հայտնվի տարբեր պայքարների մեջ, որոնցից շատերում էլ բերման ենք ենթարկվել։ Ի դեպ տեղեկացնեմ ձեզ, որ քաղմասների զուգարաններից թշնամուս էլ չէի ցանկանա, որ օգտվեր, ոչ նախորդ իշխանությունների օրոք, ոչ՝ այսօր։
Երրորդ՝ քանի ձեր կողքը կա Ավինյանի նման օդի մեջ կրակող ու իր ասածներին տիրություն չանող փոխվարչապետ, մի քիչ ավելի զուսպ եղեք իր ենթակայության տակ գտնվող խնդիրները մեկնաբանելիս։
Ոնց հասկանում եմ, կամաց-կամաց ալիք եք վառում, որ ոստիկանական ուժերի կիրառումը նոր Հայաստանում, հասարակական պահանջները լռեցնելու համար նորմալ է, ուզում եմ ասել հետևյալը․
Դուք հաճախ հիշեցնում եք, որ ձեզ հետ սպառնալիքների լեզվով չխոսեն, որովհետև անմիջապես կփռեք ասֆալտին կամ ուղղակի կանտեսեք, ուզում եմ տեղեկացնել, որ մեզ հետ սպառնալիքների լեզվով խոսելը ձեզ համար ավելի ցավոտ կլինի։ Մեզ հանկարծ չխառնեք ձեր իմացած միշիկաքոչաաջապսանդալականների հետ։ Հեղափոխության դարբնոցը իր ողջ էությամբ դեմ է Ամուլսարի գործածմանը ու դուք դա լավ եք հասկանում, կտրուկ քայլեր չանեք, էտ ասֆալտին մենք մեզ վաղուց ենք փռել, նստել, քնել, որ ունենանք ավելի բարեկեցիք երկիր, ասֆալտով չեք վախացնի, այստեղ զգու՛յշ․․․
Հ․Գ․
Էս նկարն էլ էսօր եմ արել, Ամուլսարի պոստերից մեկի յուրայիններից է քոթոթը, շատերից ավելի պիտանի էս երկրի համար՝ պաշտպանում է բնությունը․․․
Հարգանքներով՝ Գեղամ Օհանյան
Բարի գիշեր,-գրել է նա»։