Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը գրում է.
«Պարզվում է, Սերժ Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել մի կոռուպցիոն գործով, որը մենք բացահայտել էինք դեռ 2013 հոկտեմբերին։ Գործարքի կոռուպցիոն բնույթը երեւում էր արդեն նրանից, որ սուբսիդավորել էին ո՛չ թե սպառողներին, այլ մատակարարին։ Իսկ հիմա ՀՔԾ֊ն պարզել է նաեւ, որ տենդերը կեղծվել է հենց Սերժ Սարգսյանի ուղիղ հանձնարարությամբ։Մնում է պարզել այդ կեղտոտ գործում Տիգրան Սարգսյանի դերակատարությունը, առանց որի հանցակցության այս գործը առաջ չէր գնա։ Մեր նախագահությունը ԵԱՏՄ֊ում իսկը ժամանակին ավարտվում է ։
Հարցուպատասխանի տեքստն ու տեսագրությունը կցված են»: