«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Մի առիթով նշել էի, որ այսօրվա իշխանությունները պետությունն ու բյուջեն օգտագործում են իրենց մանկության չիրագործված երազանքներն իրականացնելու համար:
Այսօր պարզվեց, որ իշխանությունն օգտագործվում է ոչ միայն իրենց, այլ նաև Մեհրիբան Փաշաևայի չիրականացված մանկության երազանքներն իրագործելու համար:
Ուղղակի մեկ խնդիր կա. եթե Փաշինյանների ընտանիքը դեռ կարող է մտածել պետության հաշվին իր մանկության չիրագործված երազազանքները իրականացնելու մասին, ապա Մեհրիբան Փաշաևայի' Շուշիում մուղամ լսելու երազանքը երբեք ու ոչ մի պարագայում չի կարող իրագործվել»: