Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքում գրել է.

«Մեհրիբանին տռոլլինգը իհարկե զաչոտ, բայց «ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կանայք, խաղաղություն և անվտանգություն» թեմայով համաժողովի իր ելույթում Աննա Հակոբյանը մի քանի միտք ա հայտնում, որոնք ինձ մոտ հարցեր են առաջացնում՝
1. «միշտ կարող է հակամարտող կողմերից մեկը նորից սկսել պատերազմ»։ Այսինքն Աննա Հակոբյանը ակնարկում ա, որ Արցախը կարա խախտի զինադադարը և հարձակվի Ադրբեջանի վրա՞ թե Ադրբեջանին մատնանշելուց ա խուսափում՞
2. «Ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերին, ներգրավված կողմերին և միջնորդ երկրներին մենք որպես կին և մայր հորդորում ենք և պահանջում ենք Ղարաբաղյան հակամարտության պարագայում երբևէ չգնալ ռազմական ճանապարհով»։ Հարցս նույնն ա նաև այս պնդման մասով, արդյոք բոլոր կողմերն են սպառնում պատերազմով՞
3. «Հակամարտության կողմերից մեկի մտքով անցավ, որ իրենք կարող են լայնամասշտաբ հարձակում սկսել»։ Դա որ կողմն էր՞, էդ պետության անունը ոնց ա՞
5. «իրենք ունեցան մոտ հազար զոհ»։ Որտեղից են այդ տվյալները՞
6. «երբ հակամարտող կողմերը երկուսն են,կամ ընդունենք,որ երկուսն են»։ Այսինքն, ինչ ա նշանակում ընդունենք, որ երկուսն են՞։ Որոնք են էդ հակամարտող կողմերը՞, եթե Արցախը ու Ադրբեջանն են,ապա ինչի համար ա դրա հետ մեկտեղ բերվում Հայաստանում խաղաղասիրական ծրագրերի պատմության օրինակը՞, չէ որ Հայաստանը հակամարտող կողմ չի՞»: