ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Սարգսյանն իր հեղինակած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների օրենքի նախագծով պատրաստվում է կանխել զինծառայությունից խուսափելու նպատակով Հայաստանից տեղի ունեցող արտագաղթը:
«Հայաստանում շատերը ցանկանում են իրենց տղային ազատել բանակից, վաճառում են տունը և արտագաղթում են, ես ցանկանում եմ այդ արտագաղթը կանգնեցնել: Ես հեծանիվ չեմ հայտնագործել, նման փորձ կա արտասահմանում: Ես երեք խմբակցությունների տարբեր պատգամավորների հետ զրուցել եմ, շատերը համաձայնություն են հայտնել, և ասել են, որ այս խնդիրը տարիներ շարունակ իրենց մտքում եղել է: Մեկ ամսվա ընթացքում հայ զինվորը կարող է սովորել Զինված ուժերում ծառայելու բոլոր կանոնները, որոշ մարտական զենքերից օգտվելու կարգը: Այս օրենքը չի բացառում, որ մեր այն հայրենակիցները, որոնք զինապարտության տարիքում են, կարող են վերադառնալ և երկու տարի ժամկետով ծառայել»,- ասաց Սարգսյանը:
Պատգամավորը նշեց, որ տասը միլիոն դրամը հավասար է երկու պայմանագրային զինծառայողի երկու տարվա աշխատավարձին: