ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.
«Սա Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի դպրոցն է՝ ավիրված և ցուրտ: Ձմռան ցրտին բոլոր դասարանների աշակերտներին հավաքում են մի դասասենյակում, որ վառարանի մոտ դաս անեն: Ներեցեք մեզ երեխաներ: Այս ձմեռ էլ դիմացեք կաթացող տանիքով և չջեռուցվող դպրոցում:
Ներեցեք մեզ, որ որպես պետություն՝ դեռ չենք կարողանում ձեր համար կրթվելու պայմաններ ապահովել: Մեր պետությունն այս պահին չի կարող ձեր խնդիրները լուծել: Մեր պետությունը գումարներն ուղղում է Սահմանադրական դատարանի դատավորներին կաշառելու վրա, որ ձեզ հասանելիք գումարները ստանան և գործի չգնան: Ներեցեք մեզ երեխաներ...
Հ.Գ. Հազար ներողություն, հղումը մոռացել եմ: Լուսանկարներն ու պատմությունը panorama.am-ի»: