«Սատանան սկիզբ է առնում արդարության համար պայքարող «հրեշտակի» բերանի փրփուրից»։
Թորնթոն Ուայլդեր ամերիկացի դրամատուրգ և նովելիստ․
Քաղաքական սկզբունքայնությունը և պոլիտկոռեկտությունը յուրաքանչյուր քաղաքական գործչի համար կարևորագույն գործոններից են, երբ քաղաքականությամբ զբաղված մարդիկ հավատարիմ են մնում իրենց հավատամքին ու քաղաքական արժեքներին։ Մեր առօրյայում հաճախ ենք հանդիպում անհատների, ովքեր օրվա իշխանություններին հաճոյանալու և սեփական կաշին փրկելու համար դիմում են տարբեր քայլերի՝ անելով քծնողական ու իրենց սկզբունքներին հակասող հայտարարություններ։ Հաճախ այդ հայտարարությունները լինում են առանց քաղաքական հետևանքները հաշվի առնելու և ուղղակի տվյալ պահին հարմար, այլ կերպ ասած՝ իրավիճակային։ Նիկոլի իշխանության գալուց հետո քանիցս սկսեց շրջանառվել այն պնդումը, որ հանձին Նիկոլի՝ ՀՀ պետական համակարգի նկատմամբ նորից «դոպուսկ» ստացան Տեր-Պետրոսյանն ու իր երբեմնի կադրային բանկը։ Շատ կարճ ժամանակ անց բոլորս ականատես եղանք, թե ինչպես տարբեր քաղաքական սեգմենտներում պաշտոններ ստացան տերպետրոսյանական շկոլայի վառ ներկայացուցիչներ կամ նրանց սատելիտ մարդիկ (Անդրանիկ Քոչարյան, Հովհաննես Իգիթյան, Վլադիմիր Կարապետյան և այլք)։ Այն անձինք, ովքեր բացահայտ պաշտոններ չստացան, սկսեցին քաղաքական դաշտում բավականին ակտիվ գործունեություն ծավալել... տարաբնույթ հայտարարություններով հանդես եկող մարդիկ՝ փորձում են Նիկոլի իշխանության շուրջ որոշակի ժամանակահատվածով ևս որոշակի դրական մթնոլորտ ապահովել, քանի որ վերջին շրջափուլում ակնհայտ է, որ Նիկոլի կառավարությունը բացահայտ ձախողման է գնում՝ օրըստօրե կորցնելով հեղափոխական կապիտալը։ Նրա քայլարաստ թիմակից-նախարարների, մարզպետների, Երևանի քաղաքապետի պաշտոնանկությունների հարցերն են դրվում, ոլորտային ձախողումների մասին են ահազանգում փորձագետները, քաղաքացիները բարձրաձայնում են իրենց չարդարացված սպասելիքների մասին…Տնտեսագետներն ու ոլորտի մասին հստակ պատկերացումներ ունեցող անձինք խոսում են տնտեսության բարդագույն վիճակի, ներդրումների բացակայության մասին, վկայում է իշխանության պատասխանատուների ապաշնորհ տնտեսական քաղաքականության մասին։
Ռուսը մի լավ ասածվածք ունի (А Васька слушает, да ест.)
Հ.Գ. Կան մարդիկ ում կողմից հնչեցվող բացահայտ պրոփաշինյանական սուբյեկտիվ գնահատականները լսելիս մարդու մոտ միայն մեղմ ժպտալու ցանկություն է առաջանում։
Հ.Գ.Գ. Եթե կյանքը դեպի լավը չի փոխվում, սպասիր, այն կփոխվի դեպի վատը, այսինքը առաջ դեպի անցյալը՝ 1990-1998թթ.: