Բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը ֆեյսբուքյան տեսաուղերձով միացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարտահրավերին՝ Challenge-ին։

Բաչկովը մարտահրավեր է ուղարկել արտերկրում բնակվող 3 հայ մարզիկների՝ Արթուր Աբրահամին, Կարո Մուրադին և Ազատ Հովհաննիսյանին։

 

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի ժամանակ կոչ էր արել ամսական 10 հազար դրամ փոխանցել հիմնադրամի հաշվին:

 

Նա առաջարկել էր դա անել մարտահրավերի միջոցով. յուրաքանչյուր ոք, սկսելով փոխանցել 10 հազար դրամ, մարտահրավեր պետք է ուղարկի ևս 3 հոգու, այդ 3 հոգին իրենց հերթին մարտահրավեր ուղարկեն ևս 3 հոգու և այդպես շարունակ: