Մինչ պողոսությունը էքստազի մեջ է նրանից, որ Նիկոլը կարողացավ Սերժ Թանկյանից ու Ալեքսիս Օհանյանից ամսական 23 դոլար քերել, եկեք մի պահ փորձենք հասկանալ, թե ինչպե՞ս ստացվեց, որ աշխարհի ամենաժողովրդական, թավշյա, սիրո ու հանդուրժողականության իշխանությունները, որոնք համակված են Քրիստոսի բարդույթով, էս տարի համարյա 3 միլիոն դոլար, իսկ անցած տարի՝ 1,5 միլիոն դոլար ավելի քիչ փող հավաքեցին, քան դա վերջին անգամ արել էին չար, կոռումպացված, թալանչի, քխ նախորդ իշխանությունները։

Ես իմ հիպոթեզը ունեմ։

Հասկանո՞ւմ եք, երբ թավշյա պրիդուռոկները իրենց գլխավոր պրիդուռոկի առաջնորդությամբ «բռնենք թլանչիներին» բեմականացված շոուներ են անում, դա անհետևանք չի կարող մնալ։

Օրինակ՝ երբ Հայաստան Համահայկական Հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանի հանդեպ կապիկություն արվեց ու նրան ԱԱԾն ձերբակալեց Նիկոլի ընդունարանում և բեմադրվեց «Սփյուռքի փողերը վատնել է կազինոներում» շոուն, դա չէր կարող անհետևանք մնալ։ Ու ինչքան էլ հետո պարզվեր, որ իրականում հիմնադրամը 0 լումա կորուստ էր ունեցել, միևնույն է, նստվածք մնալու էր։

Հասկանո՞ւմ եք, երբ կազինոյի թեման չկարողացան Վարդանյանի «ջեբը գցել» ու սկսվեցին ամսիներ շարունակ տևող ստուգումները, որոնցից հետո Վարդանյանին, ով ոչ փախել էր, ոչ էլ պատրաստվում էր փախնել, նագլի ձևով կալանք նշանակեցին ու արդեն ամիսներով անընդհատ ձգձգում են էդ կալանքը, դա չի կարող անհետևանք մնալ, այդ թվում՝ հանգանակությունների ծավալի մասով։

Հասկանո՞ւմ եք, երբ էս թավշյա պրիդուռոկները պետական միջոցների գերանարդյունավետ տնօրինման սալյուտներ են անում ամենօրյա ռեժիմով՝ 10 ամսում 14 անգամ պրեմիներ դուրս գրելով, աջուձախ կամազ մուրալով, թանկարժեք չաթերներից օգտվելով, երիցուկի մեղրով պասիձլկաներ անելով պետության հաշվին, դա ևս չի հուշում սփյուռքահային, որ իր նվիրաբերած ամեն դոլարը կարևոր է։

Արյունքում՝ ունենք այն, ինչ ունենք․ մի կողմից խայտառակում են հիմնադրամի նախկին ղեկավարին, մյուս կողմից իրենք վարում են այնպիսի ցոփ ու շվայտ կյանք, որ դեռ ոչ մի ՀՀ իշխանություն իրեն թույլ չէր տվել, այն էլ՝ այսքան բացեյբաց և արդյունքում, Հայաստանը միայն մարաթոնի մասով 2 տարում ունենում է առնվազն 4,5 միլիոն դոլարի կորուստ։

Բայց Պողոսը սա չի հասկանում։ Պողոսը բութ է ու հեշտությամբ խաբվող։ Դրա համար, Պողոսը սիրով կգրի «BRAVO» խոզ խանձող գեղցու դեմքին 23 դոլար շպրտող Թանկյանի ու Օհանյանի լուրի տակ ու չի էլ խորանա, որ 4,5 միլիոնը, մեկ է, ավելի մեծ թիվ է կազմում, քան 100 հատ Սերժ Թանկյանի ամբողջ կյանքի ընթացքում տրամադրած ամսական 23 դոլարը։

#ԹավշյաԹալան
#ԵրեսպաշտՍտյոպաներ
#ՍպանելՊողոսին