Ոստիկանության հասարակական խորհրդի անդամ Սերգեյ Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ այսօր մոտավորապես ժամը 20:00-ի դրությամբ ավելի քան 100 վթար է եղել։
Գրառումը ներկայացնում ենք ստորեւ․
«Ժամը 18:00-ի դրությամբ մայրաքաղաքում մոտ 80+ վ նյութական վնասով վթար էր գրանցվել:
Մոտավորապես ժամը 20:00-ի դրությամբ՝ մոտավորապես 100+ վթար… սպասեք ավելիին
սովորական աշխատանքային օրերին, երբ որեւէ տարերային աղետ չի լինում էդ թիվը լինում ա մոտ 70-90-ի սահմաններում։
Ոնց հասկանում ենք, էսօր տարերային աղետով օր ա»: