«Երևանի պաշտպանության ճակատ» նախաձեռնության համակարգող Բաբկեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլը չի՞ ուզում իր ասած փայլուն քաղաքապետ Հայկին մի անգամ էլ կանչի հարցազրույց անի, թե՞ մտածում է մեքենաների շուրջ բացահայտումները կմոռացվեն կգնան, ոնց որ «մոռացվեցին» շատ բաներ: Չէ, չի մոռացվելու սա, չի մոռացվելու նաև քո կիսաընդդիմադիր ժամանակվա ելույթները, վարչապետի պաշտոնը ստանձնելիս քո խոստումները Նիկոլ: Քանի դեռ անհերքելի փաստեր Հայկը չի ներկայացրել, որ մեքենաների նվիրատվության մեջ կոռուպցիա չկա` մտածելու ենք, որ Սամվել Ալեքսանյանը 3 մեքենան կաշառք է տվել, որ հեռախոսի մի 200$ ապառիկը չփակելու համար դատարանում հայտնված անձը չէր կարող 14 մեքենա նվիրել, որ կառուցապատողը քաղաքի փոքր, գերխիտ կենտրոնում բարձրահարկ շենքի ևս 5 հարկ ավել կառուցելու համար է մեքենա նվիրել ու որ կոռուպցիան կրում է համակարգային բնույթ ու դրա գլխին դու ես կանգնած:
     Վերջին բացահայտումներից հետո Հայկը մետրո նստել նկարվելու փոխարեն պետք է հրաժարական տար ու նստեր իրավապահ մարմինների մոտ բացատրություններ տալու»: