«Ոնց նայում եմ, իշխանափոխությունից հետո Կարգին Հայկոն կզբաղեցնի Կոշի գաղութի դատապարտյալների թատերական խմբակի գեղարվեստական ղեկավարի խիստ պատասխանատու գործը, ինչը իրեն թույլ կտա համատեղել կալանավորի առօրյան ստեղծագործական աշխատանքի հետ։

Իր նկատմամբ ճիշտ դաստիարակչական աշխատանքը ընկալելու դեպքում կարող է անգամ դիմել եւ պայմանական վաղակետ ազատվել, հասարակություն վերադառնալ որպես առողջ քաղաքացի։ Իսկ դրա համար իրենից կպահանջվի, որ ինքը դիմի իրավապահ մարմիններին՝ պատժելու Նիկոլին, իր պես թյուրիմացությանը երեւանցիների վզին փաթաթելու համար։ Հենց ինքը այդ ժամանակ դա գիտակցի, ուրեմն կնշանակի՝ ուղղվել է…»:

Արգիշտի Կիվիրյան