ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր աշխատանքից տուն գալուց տաքսու վարորդը շատ ոգևորված պատմում էր, որ Սուրենյանը ասել է դեկտեմբերի 1- ին Երևանում շատ ուժեղ ձյուն է գալու։ Ասացի, որ ես նման բան չեմ ասել, ձյուն չի գալու, անձրև է տեղալու։ Ապշահար նայեց վրաս ու մի լավ ծիծաղեցինք։ Խնդրեց, որ պատահածը անպայման գրեմ էջումս»: