2019թ-ի նոյեմբերի 11-ից նոյեմբերի 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։
Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 195 հոդված, որոնցից 102-ը եղել է բացասական, 27-ը՝ դրական, 66-ը՝ չեզոք։
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանի մասին դիտարկվել է 50 տոկոսից ավելի բացասական հոդված։
ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը, անդրադառնալով վարչապետի այն հայտարարությանը, ըստ որի՝ Փաշինյանն ասել էր, որ չի պատրաստվում բանակցություններում օգտագործել ո՛չ Սերժ Սարգսյանի, ո՛չ Ռոբերտ Քոչարյանի, ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանի բանաձևը, Արման Նավասարդյանն ասել է, որ նա չի տեսել նախկինների կողմից որևէ բանաձև, որը կտաներ խաղաղության՝ ազգային շահերից բխելով։
Ֆեյսբուքյան օգտատեր Ռոբերտ Մարկարյանը, անդրադառնալով վարչապետի Վատիկանի «պադվալների» մասին հայտարարությանն ասել է, մինչև այդ «պադվալներին» հասնելը պետք է բացատրի, թե ինչպես է 2008֊ին և 2012֊ին հայտնվել 1996 թվականի ընտրությունները կեղծած և կեղծիքով իշխանության եկածների իշխանության կողքին։
Զարուհի Փոստանջյանն անդրադարձել էր այս թեմային․ «Եթե Փաշինյանը վերհանի արդեն Սահմանադրական դատարանի դատավորների անցյալը, այդ ժամանակ պետք է իր հոգևոր հորը՝ Լևոն Տեր-Պետրոսյանին նույնպես մեղադրի. 1996 թվականի ընտրություններին պետք է տրվի գնահատական»։
Ռուս լրագրողների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով իր և Լևոն Տեր֊Պետրոսյանի հետ կապին, հարցրել է, թե ինքը նմա՞ն է մարդու, որը վերամարմնավորված է։ Նա ասել է, որ քաղաքական կապը կտրվել է 2012֊ին և դա հրապարակային գործընթաց է եղել։
Փաստացի Լևոն Տեր-Պետրոսյանը գտնվում է քննադատությունների կիզակետում ինչպես նախկինում եղած գործընթացների, այնպես էլ այս իշխանությունների հետ այս կամ այն կապի մեջ լինելու համար։