ԱԱԾ նախկին տնօրեն, ՀՖՖ նախկին նախագահ Արթուր Վանեցյանն Ինստագրամի իր էջում գրառում է կատարել` ցիտելով Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսի ավելի վաղ կատարած գրառումից մի հատված:
Վանեցյանը, մասնավորապես, գրել է. «...եթէ յեղափոխութիւնը հակազդեցութեն է ու հաստատում է անդին՝ ժողովուրդին կեանքը յեղափոխող գործընթացքի չվերածուի, կը դառնայ սոսկ պղպջակ…»
Արամ Առաջին
Ավելի վաղ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը Թվիթերում գրել էր. «Հեղափոխությունը հակազդեցությունն է ստին և, միևնույն ժամանակ, հաստատումն է ճշմարտության։ Բայց եթե հեղափոխությունն այդ հակազդեցությունից և հաստատումից բացի, ժողովրդի կյանքը հեղափոխող գործոն չի դառնալու, ապա այն սոսկ դատարկ մի պղպջակ է»։
Հիշեցնենք, որ Արամ Առաջին կաթողիկոսը ևս մեկ գրառում էր կատարել Թվիթերում՝ նշելով, որ «հեղափոխությունն արագ հօդս է ցնդում, երբ խոստումը հեռու է մնում իրականությունից»։ Նա գրել էր, որ հեղափոխությունն արագ շոգիանում է, երբ խոստումը նրա հենարանը չէ։ «Ու երբ խոստումը հեռու է մնում կյանքի իրականությունից, մի խոր անջրպետ է գոյանում ժողովրդի ու իշխանության միջև. կացություն, որն աննախատեսելի վտանգնելով հղի է դառնում»,- գրել էր վեհափառը` չհստակեցնելով, թե որ հեղափոխության մասին է խոսքը։