ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տիկնոջ՝ Աննա Հակոբյանի՝ դիրքեր այցելության տեսանյութն է հրապարակել, որին կից գրել է.
«Ամուր պահում ենք սահմանը, աշխատանքով ու մտքով հաղթահարում ենք աղքատությունը եւ զարգացնում երկիրը:
Եւ իհարկե՝ քաջալերում ենք մեր կանանց, քույրերին, դուստրերին ու մայրերին՝ չտատանվել տնտեսական, քաղաքական, հանրային ակտիվություն ցուցբերել:
Ձեր տաղանդը, հոգատարությունն ու արդյունավետության բացառիկ զգացողությունը ռազմավարական ռեսուրս են մեր երկրի համար:
Նաեւ երաշխիք՝ ամուր հայկական ընտանիքի զարգացման համար»: