Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախշուն աչոնին պետք է հուշել որ անհապաղ քայլեր են անհրաժեշտ՝ բացառելու անվտանգ օդային ուղևորափոխադրումը գռդոնի վերածած, կասկածելի նյութատեխնիկական հնարավորություններ տիրապետող, ռեսուրսները սպառած մեկ երկու ինքնաթիռ ունեցող ընկերությունների աշխատանքը ՀՀ ավիացիոն շուկայում, թե չէ արդեն վերջին ամիսների ընթացքում մի շարք հարկադիր վայրէջքները հիշյալ ընկերության, մեկ օր էլ կարող են հանգեցնել ոչ happy end-ի, ցավալի կորուստների, անդառնալի կորուստների ...
Հայաստանը պարտավոր է և պետք է ունենա պետական մասնակցությամբ ազգային փոխադրող, և դեմագոգիա են բոլոր այն պնդումները, որ կան շատ ավելի հարուստ ու մեծ երկրներ որոնք չունեն պետական մասնակցությամբ կամ ամբողջովին պետական ընկերություններ, և հետևաբար Հայաստանը ևս կարող է իրեն թույլ տալ չունենալու ազգային փոխադրող: Մենք ունենք ոլորտում ավանդույթներ ու դեռևս պահպանում ենք համապատասխան մարդկային ռեսուրսները գործը սկսելու համար: Աչոնը հիշյալ մարդկային ռեսուրսների մեջ ներառված չէ:
#Պետությունը կարող է լինել արդյունավետ կառավարիչ#
Կից նյութն այստեղ՝ Երևան-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը Դոնի Ռոստովում հարկադիր վայրէջք էր կատարել տեխնիկական պատճառներով, ուղևորներին Մոսկվա է տեղափոխում մեկ այլ ինքնաթիռ