Մեր փրկիչները կրկին ակտիվացել են ու դարակազմիկ հայրենասիրական պլան են առաջ քաշել, թե ինչպես լուծեն բժշկական ապահովագրության հարցը։ Եթե կարճ-կոնկրետ, ապա մեր գարդասիլասեր նախարարի առաջարկը հետևյալն է․ առանց այն էլ ճկռով միջին խավը պետք է բժշկական ապահովագրություն պատիվ տա մնացած ազգաբնակչությանը։

Ի՞նչ է առաջարկում Թորոսյանը․ վճարվող հարկերն ավելացնել ևս 6 տոկոսով, որը կուղղվի ազգաբնակչության պարտադիր բժշկական ապահովագրմանը։ Հիշեցնեմ, որ էս ռեֆորմն անում է մարդ ու ըստ ամենայնի, անելու են մարդիկ, ովքեր ժամանակին իրենց «հարսցի շորն» էին ճղում, երբ օրակարգում կենսաթոշակի պարտադիր կուտակային բաղադրիչի թեմայով։ Ի՞նչ է ստացվում, մարդիկ, ովքեր ժամանակին ասում էին, որ մեր աշխատավարձից մեր իսկ ծերության համար 5 տոկոս գանձելը թալան է, հիմա մեզ համոզում են, որ մեր աշխատավարձից խալխի համար 6 տոկոսը գանձելը մեծագույն ղսմաթ է։ Ինչ խոսք, որ սրանց երեսպաշտությունն աննախադեպ է, բայց որ այս աստիճանի ցինիզմի կհասնեն, անգամ ինձ համար էր դժվար հավատալ։

Եկեք խոսենք թվերով։ Ենթադրենք, դուք ստանում է 400․000 մաքուր աշխավտավարձ՝ բոլոր հարկերից ու պահումներից հետո։ Դա նշանակում է, որ ձեր կեղտոտ աշխատավարձը մոտ 550,000 դրամ է։ Մնացած 150,000 դրամը դուք վճարում եք եկամտահարկի, պարտադիր կուտայինի ու բանակի 1000 դրամների տեսքով։ Արսեն Թորոսյանն առաջարկում է, որ դուք վճարեք ևս 24000 ու արդյունքում ձեր մաքուր եկամուտը կդառնա 376,000։

Միևնույն ժամանակ, կան հազարավոր ու հարյուր հազարավոր մարդիկ, որոնց գրանցված մաքուր աշխատավարձը կազմում է միջինում մոտ 120000 դրամ։ Նրանց պարագայում 6 տոկոս պահումը կազմելու է 7200 դրամ։ Էլ չխոսեմ այն հաարավոր ու հարյուր հազարավոր մարդկանց մասին, որոնք առհասարակ գրանցված աշխատավարձ չունեն, կամ էլ՝ ռել գործազուրկ են։ Նրանց 6 տոկոսը կազմելու է 0 դրամ։

Ստացվում է, որ միջին խավին ասում են՝ դուք պետք է հոգաք ավելի ցածր եկամուտ ունեցող շերտի առողջապահական ծախսերը։ Իյա, իրո՞ք։ Մի հատ էլ մասսաժ չանե՞նք ու մեր ռոճիկից տասանորդ փայ հանենք ավելի քիչ ստացողներին։ Դեռ մի բան էլ ակնարկում են, որ մենք, վիձիծե լի, սոցիալական պետություն ենք ու դա ազգասիրության հարց է։ Սիրելի Արսեն Թորոսյան, ես պետությունը չեմ, ինչո՞ւ ես փորձում իմ ուսերի վրա դնել պետության պատասխանատվությունը։ Սիրելի Արսեն Թորոսյան, ես արդեն իսկ առանց ավելորդ փնթփնթոցների անգամներով ավելի շատ հարկ եմ վճարում, քան միջին վիճկագրական ՀՀ քաղաքացին, որովհետև իմ ռոճիկի 33 տոկոսը բացարձակ թվային արտահայտությունը անգաներով ավելի մեծ է, քան 70000-150000 կազմող ռոճիկ ստացողների 28 տոկոստը։ Ինչո՞ւ ես պետք է հավելյալ զրկանքներ կրեմ, ինչ է թե ձեր քաղաքական թիմը հանձն է առել օխլոսին պոպուլիզմով կերակրել։

Մեկ ուրիշ ասպեկտ ևս։ Ես արդեն երրորդ տարին է, ինչ ապահովագրում եմ ինձ էլ, ընտանիքիս անդամներին էլ։ Ընդ որում՝ 4 հոգու համար ես վաճարում եմ ավելի քիչ, քանի կվճարեմ միայն ինձ համար, եթե Արսեն Թորոսյանի ռեֆորմը կյանքի կոչվի։ Ընդ որում՝ վստահ եմ, որ պետությունն առնվազն ի զորու չի լինելու ապահովել ապահովագրական այնպիսի փաթեթ, որը գոնե մրցունակ կլիներ այն փաթեթի հետ, որից ես օգտվում եմ։ Հիմա ստացվում է, որ Թորոսյան Արսենը ոչ միայն նագլի դեմքով ուզում է մտնել գրպանս, այլ մի բան էլ ինձ ստիպում է, որ ես անցնեմ ապահովագրության պետական փաթեթի, որը դեռ շատ մեծ հարցական է, թե որքանով է ավելի լավը նրանից, որից ես եմ օգտվում։

Ամփոփեմ․ կզակներդ կտեսնեք, բայց էս ռեֆորմի դրական պտուղներ չեք տեսնի։ Այն էլ՝ պարտադիր սկզբունքով։ Եթե թույլ տանք, որ սա անցնի, վաղն էլ գալու են ձեր տուն, ասեն, որ պետք է ձեր բնակարանի մեկ-երկու սենյակը հատկացնեք աղքատների, որովհետև դա է պահանջում ազգասիրությունը, որովհետև աղքատները էդ մի սենյակը չունեն, իսկ դու ունես։

Բռնել եք․․․