ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հերքում է Արցախի ուղղությամբ ադրբեջանական խոշոր դիվերսիոն ներթափանցման փորձի մասին լուրերը: Այս մասին Հովհաննիսյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Դիվերսիայի մասին լուրը չի համապատասխանում իրականությանը»,- գրել է Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ լրատվամիջոցներում լուրեր էին տարածվել, որ Արցախի զինված ուժերը նախօրեին գիշերը կասեցրել են ադրբեջանական խոշոր դիվերսիոն ներթափանցման փորձ։