ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաստագրական նյութերի ջատագովներին առաջարկում եմ ոչ թե փաստեր պահանջել Սորոսի հիմնադրամի հակապետական գործունեության վերաբերյալ, այլ նախ և առաջ պարզաբանում պահանջել, թե այդ ովքե՞ր էին օտարերկրյա գործակալները, ինչո՞ւ վնասազերծված չեն և ո՞ւր են հիմա նրանք:
Հ.Գ.
9 ամսվա ընթացքում Նիկոլ Փաշինյանն այդպես էլ որևէ օտարերկրյա գործակալի անուն չտվեց:
Հետևաբար, կամ Փաշինյանն ամբողջ աշխարհի առջև սուտ է խոսել և վարկաբեկել մեր պետությունը, կամ էլ անզոր է դիմակայել անվտանգության մարտահրավերներին»: