Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Քանի որ շատ են հարցնում, ասեմ։
Առողջության պարտադիր ապահովագրության նախաձեռնությունը, որը ակտիվ քննարկվում է սոցցանցերում, դեռ ԱԺ չի հասել։
Ավելին, այն դեռ կառավարության կողմից էլ չի հաստատվել։
Նախագիծը ընդամենը դեռ հանրային քննարկման է դրվել e-draft.am հարթակում։ Ու այն, ինչ հիմա տեղի է ունենում, հենց հանրային քննարկում է։ Էնպես որ, խնայեք ձեր նյարդերը:
Ինչ վերաբերում է ԱԺ-ի ու անձամբ իմ դիրքորոշմանը, եթե նախագիծը հասնի մեզ, ամենայն մանրամասնությամբ ու թափանցիկ կերպով կքննարկենք ու դիրքորոշում կհայտնենք։»: