Ընթացիկ տարվա հոկտեմբերի 31-ին կառավարության հերթական նիստում քննարկվել է ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման խնդիրը։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ 2020 թվականի հունվարի 01-ից 1 դրույքով աշխատող, այսինքն՝ շաբաթական 22 դասաժամ ունեցող ուսուցիչների նվազագույն, չհարկված աշխատավարձը կազմելու է 108 հազար հայկական դրամ։ Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտնել է, որ այս առումով մտահոգիչ է այն հանգամանքը, որ տարրական դպրոցում դասավանդող ուսուցչի դրույքաչափը չի կարող 22 ժամ լինել, քանի որ աշակերտը 5 օր է դպրոց հաճախում` յուրաքանչյուր օր ունենալով 4 դասաժամ, արդյունքում ստացվում է 20 դասաժամ, որոնց թվում են՝ ֆիզկուլտուրան, երաժշտությունը, կերպարվեստը (անգամ, եթե բոլոր առարկաները դասվարն է դասավանդում)։ Այսինքն, հարց է առաջանում, թե արդյո՞ք կառավարության նիստում ներկայացվածը տարրական դպրոցի ուսուցչին չի վերաբերում։
«Ըստ այդմ՝ ընթացիկ տարվա նոյեմբերի 1-ին առաջարկություն եմ ուղարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ տարրական դպրոցում ևս նվազագույն դրույքաչափ սահմանելու վերաբերյալ»,-նշել է նա:
Էդմոն Մարուքյանը հայտնում է, որ այսօր ստացել է պատասխան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պարտականությունները կատարող Գրիշա Թամրազյանից, որը ներկայացվում է ստորև․