Իրանում բենզինի գնի թանկացման նպատակներից մեկը մեծ քաղաքներում սարսափելի խցանումների նվազեցումն ու օդի աղտոտվածության վիճակի բարելավումն էր: Սակայն, ինչպես վկայում են վիճակագրական տվյալները, թանկացումից հետո բենզինի սպառումը ոչ միայն չի նվազել, այլ հակառակը՝ ավելացել է:
Իրանի ճանապարհային ոստիկանության տվյալներով՝ եթե մինչև թանկացումը երկրում բենզինի օրական սպառումը կազմում էր 94 մլն լիտր, ապա թանկացումից հետո այն հասել է 105 մլն-ի: