ՀՀ արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ըստ պաշտոնական տվյալների՝ վերջին 10 ամիսների ընթացքում գրանցվել է 1509 բռնության դեպք կանանց և աղջիկների նկատմամբ, որոնցից 84-ը՝ սեռական անձեռնմխելության և սեռական ազատության դեմ, իսկ 305-ը՝ ընտանիքում բռնության դեպքեր են եղել։ Այս տարվա 10 ամիսների ընթացքում ամուսնու կողմից սպանվել է 4 կին։

Մտածելու թեմա է, թե քանի երեխա է տուժել, ականատես եղել այդ բռնություններին:

Նրանք ապրում են մեր կողքին. մեր աղջիկներն են, քույրերն են, մայրերն ու տատիկներն են:

Արդյո՞ք մենք հասարակություն ենք, որը կարող է արդարացնել թեկուզև ՄԵԿ բռնության դեպք, վստահաբար՝ ՈՉ»: