ՀՀ արդարադատության փոխնախարար Քրիստինա Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ըստ պաշտոնական տվյալների՝ վերջին 10 ամիսների ընթացքում գրանցվել է 1509 բռնության դեպք կանանց և աղջիկների նկատմամբ, որոնցից 84-ը՝ սեռական անձեռնմխելության և սեռական ազատության դեմ, իսկ 305-ը ընտանիքում բռնության դեպքեր են եղել։ Այս տարվա 10 ամիսների ընթացքում ամուսնու կողմից սպանվել է 4 կին։
Մտածելու թեմա է, թե քանի երեխա է տուժել - ականատես եղել այդ բռնություններին!
Նրանք ապրում են մեր կողքին` մեր աղջիկներն են, քույրերն են, մայրերն ու տատիկներն են!
ԱՐԴՅՈ՞Ք մենք հասարակություն ենք, որը կարող է արդարացնել թեկուզև ՄԵԿ բռնության դեպք,- վստահաբար՝ ՈՉ!»: