ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Այսօր 20-րդ դարի խոշորագույն քաղաքական ու պետական գործիչներից մեկի՝ Անաստաս Միկոյանի ծննդյան օրն է։
Հայրենական Մեծ պատերազմի տարիներին Միկոյանն էր պատասխանատու թիկունքի և բանակի մատակարարման համար,իսկ 1962թ-ին՝ հենց նրա ջանքերով հանգուցալուծվեց Կարիբյան ճգնաժամը։
Անշուշտ Միկոյանի գործունեությունը զերծ չի եղել հակասական քայլերից,բայց այն ,որ նա իր ժամանակի ամենաազդեցիկ գոիծիչներից մեկն է եղել՝ անհերքելի է։
Միկոյանի մասին լավագույնս արտահայտվել է գեներալ Շառլ Դը Գոլը,որն ասել է.
"Անաստաս Միկոյանը համաշխարհային մակարդակի պատմական դեմք է"։
Հ.Գ.Հաջորդ տարի մենք տոնելու ենք Մեծ Հաղթանակի 75-րդ տարեդարձը։
Անաստաս Միկոյանն այդ հաղթանակի համար ոչինչ չի խնայել,նույնիսկ՝ սեփական որդու կյանքը։
Իսկ ստալինյան բռնաճնշումների մասին ամենաօբյեկտիվ գնահատականը տվել է հենց ինքը՝ Միկոյանը։
Կյանքի վերջին տարիներին նա ասել է.
"Մենք բոլորս այդ ժամանակ սրիկաներ էինք"։
Մարդը սխալական է»,-գրել է նա։