Ամեն շաբաթվա վերջում փորձում եմ ամփոփել անցածը ու ևս մեկ անգամ համոզվում, որ արագ տեմպերով հետընթաց ենք ապրում։
Ազատ խոսքի իրավունքը սկսել ա լուրջ սպառնալիք հանդիսանալ։ Երբևէ չէի մտածի, որ մեր երկրում էսքան դիպլոմավորված քաղաքագետներ ունենք։
Ով արթնանումա , խելացի դեմքով դատարկաբանումա ու իրեն քաղաքագետ֊ վերլուծաբանա զգում ։
Թվում էր, թե ազգս պատճառ ունի ուրախանալու, բայց , պարզվեց , շտապում էր ՝ չուշացավ Ցեղասպանության բանաձևի ընդունման օրինագծի վրա Սենատի կողմից վետո դրվելը ։
Արտաքին անհաջողությունները մի կողմ հլը դնենք .
ԿԳՍՄ նախարարին ու ոչ միայն ՝ ամբողջ նախարությանը չեն հուզում գիշերը դրսում լուսացնող ուսանողները։ Բայց չէ՞ որ նրանք պայքարում են խայտառակության դեմ, որի օրինակ էր վարչապետի ՝ մարշալ Բաղրամյանի կենսագրություն չիմանալը:
Սրա վրա աչք փակել չի կարելի։ Մարդը պետք ա իմանա իր լեզուն ու պատմությունը, իսկ ներկայիս իշխանությունը մեր աչքերի առաջ փորձումա մոռացության մատնել մեր արմատները , բարքերը , լեզուն ու պատմությունը...
Արդեն վախով ենք սպասում լույսը բացվելուն կամ մյուս շաբաթվա գալստյանը ՝ ի՞նչ իմանանք , է՞լ ինչ անակնկալներ են սպասվում մեզ ։