ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.
«Անտառվերականգնումը դյուրին գործ չէ, հսկայական աշխատանք է կատարվում մինչև տնկելը, այնուհետև 8-10 տարի ժամանակ է պետք որպեսզի տնկիները պատշաճ խնամքի դեպքում անտառ դառնան:
Այս տարի մոտ կես միլիոն կտնկենք, որը կլինի նախավարժանք հաջորդ տարվա 10 միլիոն ծրագրին, որն էլ իր հերթին նախավարժանք կլինի մինչև 2050 թվականը նախատեսվող հարյուր միլիոնավոր ծառերի տնկման համար:
Եթե կարող ես երազել, կարող ես և իրականացնել
ՄԻԱՑԵՔ !!!»-գրել է նա: