«Մոդուս Վիվենդի» հետազոտական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մարդիկ հաճախ չեն կարողանում տարբերակել ազգային երազանքը պետպլանի տարեկան ծրագրից:
Երբ հրեաները գրեթե երկու հազար տարի ասում էին՝ հաջորդ տարի Երուսաղեմում, L'Shana Haba'ah B'Yerushalayim (Hebrew: לשנה הבאה ביר) պատկերացնում եք ինչ-որ մեկը հարց տար՝ ո՞նց եք անելու հաջորդ տարի դա, մի տարվա մեջ դա անհնար է, հալածյալ, աշխարհասփյուռ, պետականազուրկ ժողովուրդ եք, դեմներդ էլ հզորագույն կայսրություններ են:
Նման հարց տվողը պիտի հասկանա, որ հաճախ նպատակը վառ պահելն ինքնին արդեն նպատակ է, դեպի երկիր վերդարձի գաղափարի վառ պահելն ու այն սերունդներին փոխանցելն արդեն գործ է: Իսկ ինչ կլինի տասնամյակներ և հարյուրամյակներ հետո, կանխատեսելի չէ: Ամենը տնօրինում է ժամանակը, հանգամանքներն ու աստված:
Շնորհավորում եմ Հայրենատիրության օրը՝ նոյեմբերի 22-ը»: