«Twiplomacy» միջազգային կայքը, որը հետազոտում է սոցիալական կայքերի օգտագործումը գրեթե բոլոր պետությունների ղեկավարների ու միջազգային կազմակերպությունների կողմից, ի թիվս այլ երկրների ղեկավարների, անդրադարձել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ակտիվությանը Ֆեյսբուքում։
Նիկոլ Փաշինյանը իր սոցցանցային ակտիվությամբ հայտնվել է ԱՄՆ և Հնդկաստանի նախագահների կողքին: Եթե նշածս նախադասության մեջ «սոցցանցային ակտիվությամբ» հատվածը փոխարինեինք ասենք «տնտեսապես զարգացած երկրների ղեկավարներ» կամ «աղքատությունը հաղթահարած երկրների ղեկավարներ» բառերով ապա կարող էինք ասել, որ հեղափոխությունը կապիտալիզացվել է: Կարող էինք հպարտանալ, որ անցյալը մերժելով ներկայում թռիչք ենք գրանցել:
Ինչևէ, կա «ոլորտ», որտեղ «ոտք ենք գցում» ԱՄՆ և Հնդկաստանի հետ:
Բայց քանի դեռ ՀՀ վարչապետն ապահովում է թռիչքային ակտիվություն բացառապես սոցցանցերում՝ սելֆիների ու լայվերի բազմազանությամբ, մենք կունենանք սոցցանցային ակտիվ վարչապետ ու մեզ չի սպառնա տնտեսական զարգացումը: