ՀՀ փոխվարչապետ Տիգրան ԱվինյանըԼոնդոնում կմասնակցի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Արևելյան գործընկերության առաջին ներդրումային գագաթնաժողովին:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է փոխվարչապետի մամուլի քարտուղար Վահան Հունանյանը:
«Նոյեմբերի 22-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ով հանդիսանում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկում Հայաստանի կառավարիչը, աշխատանքային այցով լինելու է Լոնդոնում: Տիգրան Ավինյանը մասնակցելու է ՎԶԵԲ Արևելյան գործընկերության առաջին ներդրումային գագաթնաժողովին, ինչպես նաև հանդիպումներ է ունենալու Deutsche Bank-ի ու Goldman Sachs-ի ներկայացուցիչների հետ»,- գրել է Հունանյանը: